Այսօր ինչ-որ իրավաբանական կայք կիսատգետ տեսահոլովակ է պատրաստել, որի հիմնական նպատակը մարդկանց ցույց տալն էր, որ հունվարի մեկից պետությունն ավելի շատ է նրանց հարկելու: Ինչպես ասում են կիսատ տեղեկատվությունը ստից ավելի վատ բան է: Ոչ մի խոսք բարեփոխման մյուս կեսի մասին, որ գործատուի մեկ աշխատավարձից բխող մեկ այլ «հարկատեսակ էլ» վերացվել է, և որ համախառն տեսքով նույնիսկ հարկային թեթևացում է տեղի ունեցել: 
Բայց ամեն դեպքում, այս աղմուկի պատճառը ոչ թե կիսատ տեղեկատվություն տված իրավաբանական այդ կառույցն է, այլ կառավարությունը, ու որ ռեֆորմը ոչ միայն թղթի վրա պետք է գրել, այլև դրա արդյունավետ իրացման մեխանիզմները ներդնել: Մասնավորապես, քաղաքացիների ու գործատուների իրազեկումը թերի է իրականացվել:
Հավելեմ, որ չիրազեկված մարդն ամենախոցելին է, ու ոչ բարեխիղճ գործատուները կարող է ամբողջ հարկային բեռը գցեն աշխատողի վրա, լռեն այն մասին, որ գումարի ահռելի մասը գրպանում են, ու աշխատողին ասեն, թե` «պետությունը հարկերը բարձրացրել է»: 

ՀԳ
Այս ամենի հիմքը ինսանականներին գցված «լիբերալիզմն է», իբր թե շուկան ամեն ինչ իր տեղը կգցի: Գործատուն որոշ ժամանակ անց ստիպված կբարձրացնի աշխատավարձը և այլն: Եթե նախկինում այն լիբերալիզմի գիտակցված ակունքներ ուներ, այսօր դա դառել է անգիտակից պրակտիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել