Այսօր, երբ հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է ծնունդով Չիկագոյից ամերիկացի աշխարհահռչակ դերասան Ռոբին Ուիլյամսը, մտածում և փորձում էի հիշել բոլոր այն դերասաններին, ովքեր հաճախ են հանդես եկել նաև կոմեդիայի ժանրում և հասարակության մեջ առավել շատ հիշվելու են որպես հենց այդ ժանրի արտիստ, այնինչ նրանց լավագույն դերերը կերտվել են հենց ողբերգական ժանրում և հենց այդ ֆիլմերում է արտիստն ամբողջությամբ բացահայտվում, հենց այդ ֆիլմերում է երևում նրա հոգին, աչքերի թախիծը և հասկանալի դառնում նրա կողմից արտահայտված մտքերը: 
"Общество мёртвых поэтов", "Умница Уилл Хантинг" և "Двухсотлетний человек"... Այս ֆիլմերում նրա կողմից կերտված անզուգական դերերում է տեսանելի այն Ռոբին Ուիլյամսը, որն իր հարցազրույցներում բազմիցս խոսել է կյանքի դժվարությունների, հաջողության հասնելու ճանապարհի, կյանքի, սիրո, պայքարի և այլ արժեքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել