Oգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այն հռչակվել է 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին: Երիտասարդությունը միայն տարիքային հաշվարկ չէ. մարդը կարող է ամբողջ կյանքում էլ երիտասարդ մնալ հոգով և մտքով: Պարզապես պետք է բոլոր տարիքներում էլ ագահորեն սիրել կյանքը, զգալ նրա գույները, փորձել չընկրկել կյանքի դժվարությունների առաջ, միշտ պետք է լինել լավատես, պայքարող, տոկուն, կյանքին նայել պայծառ աչքերով, մշտապես բռնել կատարելագործման, դրական փոփոխությունների ուղին, և միայն այս դեպքում տարիների խենթ վազքը ձեզանից չի խլի ձեր երիտասարդական ավյունն ու թովչանքը:
Մաղթում եմ, որ մեր երկրում երիտասարդները լինեն երջանիկ, վայելեն իրենց խենթ ու կրակոտ երիտասարդական տարիները՝ իհարկե չկորցնելով արժանապատվությունը, լինեն հայրենասեր, մարդկային բարձր արժեքների կրողներ և բարձր պահեն իսկական հայորդու անունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.vardanyan.7/posts/579799232130290
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել