Հայերս ազնվորեն պահանջում ենք, որ ամբողջ աշխարհը ճանաչի հայերի ցեղասպանությունը, բայց տրամաբանական հարց է առաջանում... ինչ ենք անում մենք այլ ազգերի ցեղասպանությունը կանխելու կամ ճանաչելու հարցում: Ոչինչ: Օրինակ ներկայումս Իրաքում իրականացվում է մեր ազգի բարեկամ եզդիների իրական և բացահայտ ցեղասպանություն... Հիշեցնեմ, որ եզդիները այն քիչ ժողովուրդներից են, որոնք օգնել են մեզ մեր պատմության օրհասական պահերին՝ Եղեռն, Արցախյան պատերազմ և Բաշ Ապարանի ճակատամարտ և այլն:

Ուր եք հայոց պանծալի իրավապաշտպաններ, գենդեռաստներ ու «վճարովի» խաղաղության քարոզ անողներ... ... մի զարմացեք, երբ այլ ժողովուրդները անտարբեր են մեր ժողովրդի տառապանքների նկատմամբ: Եթե ուզում եք անտարբեր մարդկանց տեսնել, առաջին հերթին նայեք հայելու մեջ:

Հատուկ վերոնշյալ քաղաքացիների համար կվերաձևակերպեմ և կարդիականացնեմ Մարտին Նիմյոլլերի հայտնի մեջբերումը.

Երբ ռմբակոծեցին Սերբիան, ես լռեցի, քանի որ սերբ չէի:
Երբ ողջակիզեցին Օդեսսայի բնակիչներին, ես լռեցի քանի որ ռուսամետ չէի..
Երբ եկան քրիստոնյա արաբների և ալավիների հետևից, ես լռեցի, քանի որ ես սիրիացի արաբ չէի...
Երբ եկան Իրաքի եզդիների հետևից, ես լռեցի, քանի որ եզդի չէի...
Երբ եկան իմ հետևից, ոչ ոք չկար, որ ինձ պաշտպաներ...

Իմ համար եզդի ժողովրդի ցեղասպանությունը հայոց ցեղասպանության շարունակությունն է...

Ի սրտե աջակցությունս եմ հայտնում եզդի ժողովրդին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել