Yerevannews.am-ը գրում է.

2014 թվականի առաջին կիսամյակում ամենատարածված անուններն էին Նարեն ու Դավիթը: Այս անունները ամենաշատն են ընտրվել ծնողների կողմից իրենց նորաշին մանուկներին անվանակոչելիս: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Իսկ Միլենան, Մարին, Մանեն ու Անահիտը Նարեից հետո ունեն առավել մեծ ժողովրդականություն: Տղաների անունների մեջ առավել տարածված են՝ Նարեկը, Գոռը, Ալեքսը և Հայկը:  Պարզվում է նաև, որ 2013 թվականանին ծնված աղջիկներից 565-ի ազգանունը Հարությունյան էր, իսկ տղաներից 631-ը կրում էին Սարգսյան ազգանունը: Սարգսյան ազգանունը նորածին աղջիկների շրջանում էլ էր բավական տարածված՝ 537 աղջիկ այդ ազգանունն ունի: Սակայն Հովհաննիսյան ազգանունը մի փոքր ավելի էր տարածված՝ այն կրում է 539 նորածին աղջիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել