Հայաստանում «ազաբոչեննիությունը» հասավ անգամ մարզասրահներ: Եթե դեռ մի քանի տարի առաջ ողջունում էի սպորտային սրահների զանգվածային բացումը մեր երկրում, քանի որ ոգեշնչում էր, որ մեր երիտասարդությունը և ոչ միայն երիտասարդությունը, վերջապես էլի սկսել է զբաղվել իր առողջությամբ ու արտաքին տեսքով, ապա հիմա այդ ոգևորությունս առ ոչինչ չարժե: Ինչո՞ւ...

Դե շատ պարզ, մարդիկ մեծամասնությամբ էլ սպորտի համար չեն գնում մարզասրահ: Մարզասրահները ու հատկապես Օրանժը այլևս դիտարկվում է որպես սեքս-ծանոթությունների վայր՝ տղաների կողմից և բարեկեցիկ սիրեկան ճարելու վայր՝ մարզասրահ այցելող աղջիկների մեծ մասի համար, դե իսկ մարզիչներն էլ պարապությունից հորանջում են:

Ասենք որպեսզի պատկերացնեք «Օրանժ ֆիտնեսսի» մթնոլորտը՝ մի թեթև նկարագրեմ. ուրեմն, մեքենաների կայանատեղիում մշտապես կարելի է նկատել ներկայացուցչական դասի ու սպորտային թանկարժեք բազմաթիվ մեքենաներ: Դրանք որպես կանոն պուզատի տղերքին են պատկանում, կամ էլ իրենց պապաներին, իսկ մեկ-մեկ էլ աղջիկներին, կամ իրանց «պապիկներին»: Մտնելով մարզասրահ, տեսնում ես, որ պարապող աղջիկների մեծամասնությունը երեկոյան շպարով է ու մեգասեքսուալ հագուստով, որոնք ամեն ինչի համար հարմար են, բացի պարապելուց: Պարապող մարդկանց էլ այստեղ առանձապես չես գտնի: Չէ՞ որ մաչոները եկել են ծիտ բռնելու, իսկ ծտերը՝ մաչո:

Մի խոսքով, իսկական զանգվածային blinde date-ի վայր, որտեղից առանց երկար ժամանակ կորցնելու ծտերի ու մաչոների նորաթուխ զույգերը մեկնում են իրենց ծանոթությունը այսպես ասած ավելի խորացնելու, փոխադարձ շահերը զգալու և ընդհանուր հայտարարի գալու դեպքում՝ ներդրումային քաղաքանության ի կատար ածելուն: Իսկ սպորտի վրա մեծամասնությունը թքած ունի, պոնտեր են զուտ:

Ափսոսում եմ, որ «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» փիլիսոփայությունն ունեցող կենտրոնում ավելի շատ ականատես ես լինում «կիսամերկ մարմնում՝ հասանելի հոգի» փիլիսոփայությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել