Yerevannews.am-ը գրում է.

Եվրատեսիլյան Apricot Stone երգով և յուրօրինակ կատարումներով հայկական շոու բիզնեսում իր ուրույն տեղը գրաված երգչուհի Եվա Ռիվասը իր ներկայացրած ֆոտոշարքերում ևս առանձնանում է իրեն առանձնահատուկ կոլորիտությամբ և գեղեցկությամբ: Ռիվասն այս անգամ YerevanNews.am կայքի առաջարկով նկարահանվել է հին Երևանի գեղեցիկ վայրերի ֆոնին` ընտրելով այն որպես խորհրդանիշ: Ինչպես հայտնում է երգչուհին այս ֆոտոշարքի միջոցով ուզում է կոչ անել` պահպանել երևանյան ճարտարապետության դիմագիծը:

- Եվայի համար ո՞րն է Հին Երևանի խորհրդանիշը։

- Հին Երևանի խորհրդանիշ եմ համարում մեր վարպետների կողմից ստեղծած յուրահատուկ նարնջագույն տուֆի շենքերը: Զուր չէ, որ Երևանը հաճախ կոչում են տուֆե և արևաշատ քաղաք:

- Որո՞նք են Երևանում Ձեր ամենասիրելի վայրերը, փողոցները և շինությունները։

- Ես սիրում եմ Երևանի գրեթե բոլոր հատվածները: Սակայն ուսումնասիրելով Հին Երևանի նկարները և պատմությունը՝ շատ կուզեի տեսնել Հին Երևանի միջավայրը, բոլոր շինություններն ու փողոցները: Շատ եմ սիրում Սայաթ-Նովա, Թումանյան փողոցները, հատկապես առանձնացնում եմ Աբովյանը, որտեղ դեռ պահպանվում է Հին Երևանի կոլորիտը: Ինչ վերաբերում է շինություններին, հատկապես կարևորում եմ հին շինությունները`Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը, Հանրապետության հրապարակը:

- Եթե զուգահեռներ տանենք Ձեր ուսումնասիրած հին Երևանի ու նոր Երանի միջև, ո՞րն է Ձեզ ավելի հոգեահարազատ և արդյո՞ք համահունչ են նրանք իրար:

-Իմ ուսումնասիրությունները քիչ են որպեսզի համահունչ լինելու մասին դատողություն անեմ: Շատ եմ ափսոսում, որ հին Երևանը այլևս չկա և նրանից միայն պատառիկներ են մնացել, սակայն կարծում եմ, նոր Երևանը հաջողված է, այն էլ ավելի է զարգանում և համահունչ դառնում այս դարաշրջանի պահանջմունքներին: Շատ կարևոր է նորի հետ մեկտեղ պահպանել նաև հինը` ազգային դիմագիծը, որի շունչը նկատելի է հենց այս հին և գեղեցիկ շենքերի մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել