10195788871in.am-ը գրում է.

Հոլիվուդում բացասաբար են արձագանքել Պենելոպա Կրուզի և Խավյեր Բարդեմի արարքին, որոնք ավելի վաղ հանդես են եկել Գազայի հատվածում Իսրայելի գործողության դեմ: Այս մասին գրում է The Independent-ը:

Պարբերականի տվյալներով՝ ամուսինները եղել են կինոյի աշխարհից 100 մասնակիցների թվում, որոնք ստորագրել են բաց նամակի տակ, որում Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ գենոցիդի համար:

Ավելի ուշ Պենելոպան իր արարքը բացատրել է նրանով, որ ինքը միայն խաղաղություն էր ուզում Իսրայելում և Գազայում:

Չնայած սրան՝ հոլիվուդյան ընկերությունների որոշ թոփ-մենեջերներ հայտարարել են, որ մտադիր չեն հետագայում աշխատել դերասանական զույգի հետ: Նրանցից մեկը նույնիսկ խոստովանել է, որ երդվել է երբեք նորից չաշխատել Կրուզի հետ: Մեկ այլ կինոարտադրող ասել է, որ այդ դեպքը չպետք է ազդի դերասանների կարիերայի վրա, այլ հարց է, որ որևէ երկրում կարող է մարդկանց շրջանում որոշակի օտարություն առաջանալ:

Պենելոպա Կրուզի և Խավյեր Բարդեմի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել