1in.am-ը գրում է.
Բելգիային պատուհասած փոթորկի հետևանքով վիրավորվել է 23 մարդ: Այս մասին հայտնել է թագավորության հակահրդեհային ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Տարերային աղետի առաջին հարվածը բաժին է հասել երկրի հյուսիսային Անտվերպեն քաղաքին՝ կիրակի երեկոյան: Կենտրոնական հրապարակում դադարեցվել է «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող Կոնչիտա Վուրսթի համերգը, տուժել է 11 մարդ:
Լյուքսեմբուրգ նահանգի Մարբե քաղաքում կրկեսային կոնստրուկցիայի փլուզման հետևանքով 12 մարդ է տուժել: Դեպքը տեղի է ունեցել ներկայացման ժամանակ: Տարհանվել է ավելի քան 500 մարդ:
Ողջ երկրով մեկ փոթորկի հետևանքները վերացվում են: Մասնագետները նշում են, որ այս անգամ տարերքի հարվածն ուղեկցվել է առանց գետերի՝ ափերից դուրս գալու:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1397391.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել