Փնտրում էր արևը, որը փակել էր մի օր մանկատան ստվերը
Միշտ քայլում էր՝ անցյալն ուսին շալակած՝ ծանր անցյալը, անհաստատ ու տխուր, քայլում էր մտածկոտ, վախվորած…Մի պարզ տղա էր՝ բարդ անցյալով, խեղճ աչքերով, միամիտ ու բար ժպիտով,,,,
Անցյալը ձգվում էր մինչև մանկատան սենյակը, ուր նրա խաղալիքների հետ տխուր իրականությունն էր խաղում: Մանկատան կյանքը նրան դարձրեց հաշվարկող, մտածող, տնտեսող…
Դուրս եկավ…մանկատնից,,,,նկարելու ձիրք ուներ,,,,կյանքը նկարելու ձիրքը նույնպես փայլեց. սկսեց նկարչությամբ օրվա հացը վաստակել…
Սիրեց…սիրեց ջերմությամբ, որ երբեք չէր զգացել ինքը…սիրեց…մի տեսակ խորը ու ծանր չգնահատվող սիրով…մնաց մենակ…մենակ ու տխուր…«ես արժանի չե՞մ սիրվելու…» միակ բանն էր, որ անցավ մտքով, հետո նորից փորձեց…նորից…ու նորից մի տեսակ չէր ստացվում…չէին սիրում, խաղում էին իր հետ,,,,հետո ծնվեց մի արև…արև, որ բոլոր խեղճ ու անօգնական մարդկանց կյանքում էր հայտնվում, արև-աղջիկ էր՝ մեծ –մեծ սիրով, մեծ ու բարի նվիրումով…տվեց իր ողջ ջերմությունն ու լույսը, բայց….բայց…տղայի սիրտն արդեն սառել էր…աղջիկը չհասկացավ, թե ինչու, միայն հիշեց մի հեքաթ՝ մանկության տարիներից՝ «Հենզելն ու Գրետելը…» հավանաբար նրան կախարդել է «Սառցե թագուհի–կյանքը»…մտածեց աղջիկը…վերջին անգամ նայեց տղային արցունքոտ աչքերով…նայեց նրան, ում համար իր սերը մի անպետք իր էր դարձել…նայեց, լռեց, թափեց իր արցունքները ու հեռացավ…նրա արցունքները դարձան պսպսղուն քարեր ու տղան սկսեց այդ քարերի լույսով քայլել առաջ…՝ հավատալով, որ դեռ շատ արևներ կտեսնի…նա չգիտեր անգամ, որ արևը մեկն է …
Քայլում էր տղան… արդեն մի տեսակ ոչինչ չկար նրա միամիտ ու մաքուր հայացքից, բարի ժպիտը փոխակերպվել էր լպիրշ ու գոռոզ հայացքի….իրեն թվում էր, թե ինքն էլ է արդեն բոլորի նման. չէ՞ որ բոլոր մարդկանց նման ինքն էլ է սիրել, ինքն էլ է լքել: Բայց տղան մոռանում էր մի կարևոր բան, որ բոլոր մարդիկ են այսօր մոռանում՝ մարդը մարդ է՝ երախտագիտության ու խոնարհության անսպառ զգացումով….
Գրառումը գրված է իմ շատ սիրելի ընկերոջ կողմից ......Նրա անունը կմնա գաղտնիք ..ես քեզ շատեմ սիրում ........ՀՐԱՇՔ
Նյութի աղբյուր՝ http://rockvan.blogspot.com/2012/08/blog-post_24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել