Եղեռնի հարյուրամյակի շեմին Նավասարդի հիշատակումը կարևոր է չմոռանալու համար, որ համաշխարհային ու համամարդկային հիշողությունից զատ ու դրա հետ մեկտեղ մենք ունենք ազգային գերխնդիրներ ու նպատակներ, ինչպես որ օրացույցային տարեդարձներից բացի, բոլորը նշում են ընտանեկան տոնն ու վիշտը: Հեռատես մարդիկ տարիներ առաջ կանխազգալով շրջակա մեծ ու փոքր կայսրությունների փլուզումը, մշակում էին մեր հանրապետության ներքին սահմանադրությունն ու արտաքին սահմանները: Առաջիկա տասնամյակում Հայաստանը ոչ միայն ամրապնդելու է իր արևելյան, արցախյան շրջանը և բացելու է նախիջևանյան փակուղին դեպի Իրան ու Պարսից ծոց, այլ նաև պետք է պատրաստվի թուրքերի ու քրդերի հետ բանակցությունների արդյունքում ելք ու մուտք ձեռք բերել դեպի Սև ծով` Կարսի,Արթվինի, Համշենի ուղությամբ, մեր «ծպտյալ» ազգակիցների օժանդակությամբ: Անին ու Արարատը անպայման լինելու են մեզ համար բաց տարածք` կամ ազգային, կամ էլ միջազգային հատուկ կարգավիճակով: Այս ամենի համար կա մի նախապայման` Հայաստանը ներկայիս գաղութացված ճորտապետությունից պետք է վերածվի Հանրապետության: Բառի բուն իմաստով: Այլապես զուր էր ողջ մեր պատմությունը, զուր էր Եղեռնի նահատակությունը: Մեր սահմաններն ու սահմանում դրությունը անմիջապես կախված են մեր ներքին քաղաքական ու բարոյական սահմանդրությունից: Նավասարդի լուսնյակ գիշերն ու արևաշատ կեսօրին չմոռանանք մեր ազգային առաքելությունը` լինել աշխարհի թարգմանիչն ու կամուրջը: Կեցցե հեղափոխությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/807373379296218?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել