1991 թվականի օգոստոսի 24-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Հայաստանի դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը՝ Հայաստանի երկինքը, նարնջագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել