1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի նոր ավագ է նշանակվել պաշտպան Մաց Հյումելսը, իսկ նրա տեղակալներն են հարձակվող Մարկո Ռոյսն ու դարպասապահ Ռոման Վայդենֆելերը: Այդ մասին է հայտնել դորտմունդյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
Հիշեցնենք` հուլիսի վերջին կիսապաշտպան Սեբաստիան Կելը հրաժարվել է «Բորուսիա»-ի ավագի թևկապից:
2014/15 թվականների մրցաշրջանի ավարտից հետո Կելը կավարտի խաղային կարիերան, այդ իսկ պատճառով զիջել է թիմի ավագի թևկապը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1397206.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել