Հուլիսի 24-ի ասուլիսում ասել էի. «Սիրիայի հայերին պաշտպանելու համար Հայաստանի իշխանությունները պետք է բանակցություններ վարեն սիրիական ընդդիմության հետ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Այս առնչությամբ նա, մասնավորապես, ընդգծել է սիրիական ընդդիմության հայտարարությունները` կապված Հալեպի հետ, որտեղ նրանք երաշխավորել են, որ ոչ մի կերպ չեն խախտի հայերի և մյուս փոքրամասնությունների իրավունքները:
Սաֆարյանը նաև քննադատել է այն իրողությունը, որ հայկանան քաղաքական էլիտան և ԶԼՄ-ները մեծ նշանակություն չեն տալիս Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, չեն քննարկում տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի արձագանքը դրանց:
Ըստ նրա, դրա արդյունքն այն է, որ Հայաստանն անպատրաստ է լուծելու իր առջև ծառացող խնդիրները: «Սիրիական զարգացումների հետ կապված վերջին իրադարձություններից ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ չէ տարհանելու հայ ազգաբնակչությանը և այլ խնդիրների»,-ընդգծել է Սաֆարյանը»: Իսկ հիմա ընդդիմությունը սպառնում է հայկական համայնքին..... Դե եթե մատները մատին չտան, բոլորով գնան արձակուրդ, քաղաքական գործիչների մեծ մասը Հայաստանից դուրս ու զվռնելիս, արդյունքը այսպիսին է լինելու. մեկ ամիս առաջ ընդդիմությունը հայ համայնքի անվտանգությունն է խոստանալու, իսկ հիմա` սպառանլու այդ անվտանգությանը:
Կից նյութը՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: