Բնությունը ոչ միայն օժտել է ամեն մի առանձին մահկանացուի անձնական փառասիրությամբ: Այն ձգտել է ապահովել ժողովուրդներին եւ անգամ քաղաքներ մի ընդհանուր Ֆիլավտիայով: Այդ պատճառով է, որ բրիտանացիները հռչակում են բացառիկ հավակնություն մարմնական գեղեցկության, երաժշտական արվեստի եւ լավ սեղանի հանդեպ: Շոտլանդացիները սփոփվում են իրենց ազնվազարմությամբ, դիալեկտիկական նրբություններով եւ թագավորների հետ ունեցած ազգակցությամբ: Ֆրանսիացիները ընդամենը վերագրում են իրենք իրենց հաճելի վարվեցողություն: Փարիզեցիները գլուխ են գովում, թե իբր իրենք ամենքից վեր են կանգնած աստվածաբանության մեջ: Իտալացիները յուրացրել են առաջնությունը նրբաճաշակ գրականության եւ ճարտասանության ոլորտում եւ այնքան են ինքնագայթակղվում, որ բոլոր մահկանացուներից միայն իրենք իրենց բարբարոս չեն համարում: Այդ երանելի մտքով հատկապես տարված են հռոմեացիները, որոնք մինչ օրս էլ հաճելի երազներ են տեսնում հին Հռոմի մասին: Վենետիկցիները երջանիկ են սեփական ազնվական ծագման գիտակցությամբ: Հույները երեւակայում են իրենց բոլոր գիտությունների արարիչներ եւ վերագրում են իրենց հին հերոսների գովեստի արժանի գործերը: Թուրքերը` իսկական բարբարոսների խառնակույտ, հավակնում են միակ ճշմարիտ կրոնն ունենալուն եւ ծիծաղում են քրիստոնյաների սնահավատության վրա: Սակայն բոլորից քաղցրը հուդայադավանների ինքնագայթակղումն է, որոնք մինչեւ այժմ սպասում են սեփական Մեսիային եւ կառչաց են Մովսեսից: Իսպանացիները ոչ ոգու համաձայն չեն զիջել ռազմական փառքի մասով: Գերմանացիները հպարտ են մարմնական հզորությամբ եւ մագիայի իմացությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել