Քիչ առաջ ինտերնետի հերթական անջատումը, իսկ օպերատորը շատ հանգիստ պատասխանում է, որ որոշակի աշխատանքների կատարման պատճառով մինչև առավոտ ինտերնետ չի լինի որոշ համարներին և ձեր համարն էլ դրանց մեջ է...
Հարց. Բայց եթե գումարը 2 դրամ պակաս մուծենք առանց մտածելու կանջատեք չէ:
Պատասխան. Չէ 2 դրամի համար չենք անջատի (դե ասենք 100 դրամի համար հաստատ կանջատեն)...
Հարց. Բայց ինչու այդ մասին տեղյակ չի պահվել բաժանորդներին, որ գոնե ոչինչ չպլանավորեին:
Պատասխան. եթե բողոք ունեք ապա կամ վաղը գրավոր կարգով կամ զանգահարեք 444 համարին աշխատանքային ժամերին...
Ու ես պահանջում եմ Beeline Armenia-ից, որ ինքը վերահաշվարկ կատարի (դա միայն ինքը կարող է) ու պատասխանի թե այս 3 կամ 4 տարվա մեջ քանի անգամ ու ինչքան ժամանակով են թողել մեզ առանց ինտերնետի և ինչու իրենք փոխհատուցում չեն վճարում դրա համար (առանց անհատ բաժանորդի կողմից պահանջի այլ բոլորին... մեկը պահանջում է 101 լռում են):
ԵՎ նորից ուղղում եմ իմ խոսքը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որ սիտիպեն Բիլայնին, որ կատարի իր պարտականությունները, ոչ թե թքած ունենա իր բաժանորդների շահերի վրա և անի այն ինչ մտքներին փչում է...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/petrosyants.hrachya/posts/344699108950037?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել