Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:2 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին»:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Ընդմիջումից հետո սկսվեց իսկական Սուպերկլասիկոն:

55-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը` առաջ մղելով «Ռեալին»:

Հենց հաջորդ գրոհի ժամանակ «Բարսելոնան» Մասկերանոյի 40 մետրանոց փոխանցման եւ Պեդրոյի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարությունը:

70-րդ րոպեին Լիոնել Մեսին արդյունավետ իրացրեց Անդրես Ինյեստայի վաստակած 11 մետրանոց հարվածը: Ռամոսը խախտեց կանոնները:

78-րդ րոպեին Չավին օգտագործեց Ինյեստայի անցումն ու փոխանցումը` 3:1:

85-րդ րոպեն Իկեր Կասիլյասը Մեսիի հարվածից հետո փրկեց «Ռեալին» չորրորդ գոլից, իսկ Վիկտոր Վալդեսը նույն րոպեին «Բարսելոնային» գոլից փրկել չկարողացավ:  Աչքի ընկավ Դի Մարիան` 3:2:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին Մադրիդում:

Իսպանիայի Սուպերգավաթ

Առաջին հանդիպում

«Բարսելոնա» - «Ռեալ»` 3:2

Պեդրո Ռոդրիգես, 56, Լիոնել Մեսի, 70 (11մ.) Չավի, 77 – Ռոնալդու, 55, Դի Մարիա, 85

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել