38168361in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից հետո ուսումնասիրում է Իրաքում իսլամիստ գրոհայինների ուղղությամբ հարված հասցնելու հավանականությունը «ցեղասպանության կանխման համար»՝ հաղորդում է The Daily Telegraph-ը:

Թագավորության ԱԳՆ-ն ավելի վաղ ընդգծում էր, որ բրիտանական զորքերը, այդ թվում` ռազմաօդային ուժերը, չեն մասնակցի Իրաքում ռազմական օպերացիաների իրականացմանը: ITAR-TASS-ին տված հարցազրույցում նախարարության ներկայացուցիչը հասկացրել է, որ այդ դիրքորոշումը շարունակում է պաշտոնապես ուժի մեջ մնալ:

Դրա հետ մեկտեղ Daily Mirror թերթը տեղեկացրել է, որ արդեն Իրաք է ուղարկվել բրիտանական աերոմոբիլային հատուկ ծառայության ստորաբաժանումը:

The Daily Telegraph-ը հաղորդում է, որ թագավորությունը կարող է միանալ ԱՄՆ-ի օպերացիային՝ սկսելով ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում ծայրահեղականների դեմ, եթե իրավիճակը հանգեղնի ցեղասպանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել