Բարև. ես նորից եկա, շատ վաղուց չեմ լռել քո քարին ,վաղուց է ինչ չեմ կիսել լռությունդ,Բար՛և ԱՆԱՆՈՒՆ, ներիր՛, որ ուշեմ գալիս, հիշիր՛ այս կյանքում ամեն անգամ նամակները ուշանում են ,ես որպես մի նամակ. նույնպես ուշացա ...Անհնար է բոբիկ քայլել այս կյանքում ,երբ գիտեմ դու կողքիս չես, ես մի պահ մրսում եմ ,մի պահ քարանում ...Ախ՛ ,ԱՆԱՆՈՒՆ ,կյանքս ցավում է .Երբ առաջին անգամ քո հայացքը տեսա, մի պահ կյանքս կանգ առավ ,մի պահ աչքերս սոսնձվեցին հայացքիդ մեջ ,մի պահ ........չէ, ուզում եմ լռել ,խոսելու ոչինչ չունեմ ,ես մի նամակ եմ ընդամենը ,կյանքից `քեզ նամակ ....Գիտես՞ ես ինձ չեմ մեղադրում ,նրա համար որ այլևս չկաս ,ես ինձ մեղադրում եմ որ կողքիդ չեմ ,որ քեզ հետ չեն սառում օրերս խոնավացած,որ քեզ հետ չեն հանգչում երազներն իմ խենթ ...մի խոսքով նախանձում եմ քեզ....լսիր՛ կյանքը ավարտվել է ,գիտես ինչու ,քանի որ այլևս դու չկաս ,այն օրվանից երբ սիրտդ կանգ առավ ,իմ կյանքնել կանգ առավ .....ախ ԱՆԱՆՈՒՆ իրոք չեմ կարող չասել ,որ ես շատեմ տանջվում ,բայց արի ու տես ,ճակատս քարիցել պինդ է ,բայց արի ու տես ցավերիս գրկում ես խոռտակվելուց ավելի եմ տենչում ցավը նորից ,ավելի եմ ինքս ինձ վրա ճչում ,որ չէ ,սա դեռ քիչ է ,սա դեռ այն չէ ....Ախ գիժս ,քո տեղը ինձ են շոյում ուրիշները ,արի տես քո սեփականությունը ոնցեն քեզնից խլում ...Սպասում եմ քեզ ,քո վերադարձին ,սակայն գրողը քեզ տանի դու, մեռածես,ինչպես երազը թաղված երկնքում ...չէ մեկ է ես քեզ սպասում եմ ,եթե իմանամ անգամ ,թե այս աշխարհում դու չես էլ եղել....Հենց այս պահին ոչինչ չեմ զգում ,քազնի ունկդրում եմ տխուր մեղեդիտ ,լսում եմ լռությունդ մթության մեջ .... -Գինի կխմես՞ ,չէ ընկերս, գինուցս մի կաթիլ անգամ չուզես ,անգամ շուրթերիցս դու չփորցես թույնոտ լեզվովդ ծծել,գինին իմն է ,հետո ինչ քեզ սիրում եմ ամենից առավել,իսկ գինին ինձ հետ է ,երբ ես ցանկանամ ,կարծես նա իմ անառակ քածն է ,նրա հոտից անգամ կիրքս է ցավում ,հարբել եմ ներիր ,նորից ու նորից ես գժվել եմ միթե ՞, ընկնում եմ գինու հաճույքին ու մոռանում ամեն ցավ ու վիշտ,նրա կրակը ցավս ավելի է վառում ,նրա հոտը ինձ ավելի է գերում ,քան թե քո մեռած ու փթած մարմնիդ հոտը ......բայց ի տարբերություն նրա,ես քեզ շատեմ սիրում .դու ինձ չես գերում ,դու ինձ սեր ես տալիս ,դու ինձ կյանք ես տալիս ...ախ ԱՆԱՆՈՒՆ ինչ հիմարնեմ ես ,ոչինչ կանցնի ,սա պարզապես մի զայրույթ է ,տածած քո հանդեպ ,կանցնի մի մտածի .......
Ատել եմ սուտը ես իմ ամբողջ կյանքում ,սակայն ինքս սկսել եմ ստել ,ու տրվել դրան ,քանզի ուրիշ ելք չեմ ունեցել,ինչ գիտեմ ,գուց է սուտը ավելի ճշմարիտ է ,քան ինքն ճշմարտությունը ,ինչ իմանամ ....չևոր կյանքում ամեն ինչն է սուտ ,ու եթե ճշմարտություն հորդար մարդկանց սրտից ,ես չէի դիմանա ,կչքվեի այս կյանքից ,ինչպես մի չկայացած էակ ....
Տխուր եմ ԱՆԱՆՈՒՆ ,տխուր բոլորից ,տխուր ինքս ինձանից ,մեղմ ասած ես այս կյանքում այլևս չկամ ,իմ տեղը մեր սերն է ապրում ,շնչում,այո հենց նա ....իսկ ես ընդամենը մեկն եմ ոտից գլուխ տրված գինուն ու այս կյանքին ...Եթե մի օր այս մեծ կյանքում ես ապրելու հույս չգտնեմ ,կգամ քեզ մոտ ու կննջեմ ,կգամ վայրագ խոզի նման կփորեմ հողդ ու ձեռքդ կբռնեմ ,կամ կսուզվեմ քեզ մոտ ....եթե այս կյանքը ավարտվի անգամ ու մի կաթիլ հույսը ,դեռ մնա իմ սրտում ,ես չեմ գնա կյանքի հետևից, այլ կապրեմ առանձ կյանքի ....բայց հույս ունեմ ,իմ ցավից մեծ է այն ,ունեմ, որ մի օր եթե դու չգաս պատահաբար ,կգտնեմ մեկին ու կսիրեմ նրան ..ախ ուր ես դու ԱՆԱՆՈՒՆ ,որտեղ ես հասել ,միթե դեռ ճանապարհդ չի էլ սկսվել ,միթե փակվել են դեպի ինձ բերող քո ճանապարհները ,թե դու չես ուզում գալ...Լսիր ՛ ,տխուր մարդը գտնում է իր նմաններին ,իսկ հետո լցնում կյանքը գորշությամբ ,բայց երջանիկը չի էլ հասկանում ,թե ինչու է տխուր մարդը ,միայն տխրում ...տեսնես՞, որ տեսակն եմ ես,երջանիկ որ քեզ ունեցել եմ ,թե՞ տխուր ,որ քեզ կորցրել եմ ,որն եմ ես ասա ԱՆԱՆՈՒՆ ,ես ախր չեմ կարող երկու մասի բաժանվել ,լինել երջանիկ ու հետնել տխուր ,այդպես չի լինում ...գուց է մարդիկ իմանան թե ով եմ ես իրականում .....
ԴՈՒ ՉԿԱՍ ԱՐԴԵՆ ..........լեզուս վառվում է այդ բառը ասելիս ,հոգիս խրվում ներսումս,սիրտս արագ է խփում իր խոսքը .......չէ ԱՆԱՆՈՒՆ ես եկա որ լռեմ ,իսկ ես խոսում եմ անդադար ու անվերջ,մի նեղացիր զայրացած եմ ու հիվանդ ,այո ,հիվանդ այս կյանքից ,ինչպես հազարավոր մարդիկ կասեն ինձ դու խելառես ,դու մեզ պետք ես ,բայց շատերին անպետք ......իսկ ես ինքս ինձ եմ պետք ,ինքս իմ սիրուն ,ես ինձ չեմ մեղադրում որ կորցրել եմ քեզ ,ես ինձ մեղադրում եմ որ քո կողքին չեմ .........
ԴՈՒ ԱՐԴԵՆ ՉԿԱՍ ..........
ես գնում եմ ..........