770563401in.am-ը գրում է.

ԱՄՆ սահմանն ապօրինի հատել փորձող երեխաների թիվը վերջին 2 ամիսներին նվազել է, սակայն դա կարող է ժամանակավոր լինել: BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

Նրա խոսքով՝ Մեքսիկայիյց երեխաների ապօրինի ներգաղթը կարող է ամառվանից հետո վերադառնալ նախկին ցուցանիշին, երբ սահմանի հարևան անապատում օդի ջերմաստիճանը նվազի:

Հոկտեմբերից ԱՄՆ ապօրինի մուտք են գործել մոտ 60 հազար երեխա և դեռահաս: Այս վիճակագրությունը ներառում է միայն այն անչափահասներին, որոնք սահմանն անցել են առանց մեծահասակի ուղեկցության:

Տարածքային իշխանությունները խնդրի արմատները տեսնում են աղքատության և հանցավոր խմբավորումների բռնության բարձր մակարդակի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել