Photo: angelic

Նա մահացավ ավելի քան կես դար առաջ, սակայն կանայք մինչ օրս էլ նախանձում են նրան, իսկ տղամարդիկ՝ երազում նրա մասին: Մերիլին Մոնրոն հանդիսատեսի հիշողության մեջ տպավորվեց երիտասարդ ու փոքր ինչ թեթևամիտ աղջնակի կերպարով, սակայն ի տարբերություն հայտնի կինոնկարներում կերտած կերպարների՝ անձնական կյանքում դերասանուհին նույնպիսի թեթևությամբ չէր կարողանում լուծել իր առջև ծառացած խնդիրները: Նա բուռն կյանք ունեցավ և նկարահանվեց մի շարք սիրված կինոնկարներում, ինչպիսիք են «Ջազում միայն աղջիկներն են», «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» և այլն: Ծերության խորշոմները չհասցրին դիպչել Մերիլինի շողշողուն մաշկին անժամանակ մահհվան պատճառով: Տարիներն անզոր գտնվեցին Մերիլինի առջև, քանի որ նա հարատևեց կինոէկրաններին և հանդիսատեսի սրտում:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև Օդրի Հեփբերնի և Մերիլ Սթրիփի մասին հոդվածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել