Կինը նման է գինու. ժամանակի ընթացքում նա ավելի է քաղցրանում: Մերիլ Սթրիփը ևս պատականում է այն կանանց թվին, ում հմայքը տարիների ընթացքում չի խամրում:  Նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն դերասանուհիներից մեկը: Երիտասարդ Մերիլը ոտք դրեց կինոաշխարհ 1977 թ.-ին և այդ ժամանակից ի վեր նա չի հեռացել կապույտ էկրաններից: Նա երեք անգամ արժանացել է Օսկարի և 8 անգամ՝ Ոսկե Գլոբուսի: Նրա ամենահայտնի կինոնկարներից են «Սոֆիի ընտրությունը», «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Մահը նրան սազում է», «Երկաթյա լեդին», «Սատանան կրում է Prada» և այլն: Այս 64-ամյա տաղանդավոր դերասանուհին լի է երիտասարդական ավյունով: Տարիների ըՆթացքում նրա աղջկական անմեղ հայացքը ավելի սևեռուն է դարձել: Խորշոմները նրա դեմքին իմաստություն են հաղորդել, սակայն ներկայումս էլ չարաճճի ժպիտը հաճախ է շողում այս դերասանուհու դեմքին: 2009 թ.-ին նա ներկայացավ իր երկրպագուների առջև այն նույն զգեստով, որը կրել էր ուղիղ 30 տարի առաջ: Այս կերպ նա ասես բոլորին ապացուցեր, որ ժամանակն իր առջև անզոր է:  

promotional012010.jpg

cap775.jpg

Meryl Streep

Meryl Streep. Still beautiful!!!!

Ձեզ կարող է դուր գալ նաև Օդրի Հեփբերնի մասին հոդվածը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել