Այսօր՝ օգոստոսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հայկազ Օսիպյանը Արշակունյաց պողոտայում ՀՀ կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հարևանությամբ իր կողմից վարած Shkoda մակնիշի 691 OV 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, որոնցից մեկը հարվածի վայրից մոտ 10 մետր շպրտվել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Վարդան Պետրոսյանը և տեսուչ Խաչատուր Գևորգյանը:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2014/08/08/22969/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



