Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում է գտնվում «Ապակե լողափը»: Այն մի արտասովոր գեղեցիկ վայր է, քանի որ ամբողջ ափը ծածկված է ծիածանի բոլոր գույներն ունեցող փոքրիկ ապակյա քարերով: Առաջին հայացքից սա հրաշք է թվում, բայց այն ունի շատ ցավալի նախապատմություն: Այս հրաշքի մեղավորը մարդկային փնթիությունն է: 1949 թվականից այս ափը վերածվել էր աղբանոցի: Կալիֆորնիայի ամբողջ արտադրական աղբը նետվում էր այս տարածք 18 տարի: Բայց հետո նահանգի իշխանությունները խելքի եկան և որոշեցին շտկել իրենց սխալը: Շուրջ 30 տարի նրանց պետք եկավ մաքրելու այս տարածքները: Բայց կոտրված ապակյա շշերի մանր մնացորդները վերացնել նրանց այդպես էլ չհաջողվեց: Սակայն այս անգամ էլ Բնությունը օգնության եկավ մարդուն: Տարիների ընթացքում օվկիանոսի ալիքները հղկեցին սուր ապակյա բեկորները, վերածելով գույնզգույն գեղեցիկ քարերի: Հիմա «Ապակե Լողափը» Դարձել է Կալիֆորնիայի ամենագեղեցիկ վայրերից մեկը:








