Պարույր Սևակի սիրտը վերջապես կհանձնվի հողինYerkir.am-ը գրում է.

87 տարեկան հասակում երեկ մահացել է Աշոտ Թադևոսյանը, ում մոտ էր գտնվում հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի սիրտը: Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Թադևոսյանի աղջիկը ՝ Նունե Թադևոսյանը, ներկայացրեց Սևակի սիրտը հոր մոտ հայտնվելու նախապատմությունը, որը ներկայացնում ենք ստորև: «...1971 թվականին, երբ Պարույր Սևակի սիրտ գտնվում էր դիահերձարանում, այդ ժամանակ մտավորականները հերթապահում էին և թույլ չէին տալիս ներս մտնել, բայց քանի որ իմ հայրը երկար մտերիմ հարաբերությունների մեջ էր և լսելով Սևակի մահը շատ խորը ցնցում էր ապրել,  խնդրել էր բժշկին , որ սիրտը իրեն տա:  

Պարույրի հետ զրույցներից մեկի ժամանակ բանաստեղծը իր ցանկությունն է հայտնում իմ հորը, որ ինքը կուզենա թաղվել Կոմիտասի կողքին:

Այս երազանքը իմ հոր համար դարձել էր կյանքի դավանանք, որպեսզի իր ընկերոջ երազանքը կարողանա իրագործել: Քանի որ այդ տարիներին Սևակը մեր երկրի կառավարության դեմ ըմբոստացողներից մեկն էր. կառչում են Սևակի մի փոքր մտքից, որ նա իր բանաստեղծություններից մեկում ասել է որ կուզենայի թաղվել ծիրանիների ներքո: Սա շատ հարմար առիթ էր Պարույրին հեռացնել քաղաքից:

Վախենալով տարբեր ընդվզումներից նրան հեռացրեցին և թաղեցին Չանախչի գյուղում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել