Լրահոսը բոլորի ուշադրությունը սևեռում է վաղվա հանդիպման վրա: Անկեղծ ասած որևէ ակնկալիք չունեմ, ակնկալում եմ, որ այլոք ևս չպետք է ունենան: Հո այնպես չէ, որ Պուտինը Արցախը տալու է մեզ կամ օսմանլուն... Այդպիսի ռեսուրս որևէ մեկը չունի` չկա սահմանային փոփոխությունը հրամանով փոխելու ունակ որևէ մեկը` ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Ու որպիսի հիասթափությունը մեծ չլինի, հարկ է հիմիկվանից ակնկալիքներ չունենալ: Ավելին` չմոռանանք, որ մեր տունը մենք ենք պահելու ու մեր փոխարեն որևէ մեկը դա չի անելու: Հաստատ հարևան քնածին ու մոլորյալ գերեվարվածին սպանողը իր կաշին չի փոխելու, հետևաբար նաև մեր անելիքները նույնն են` պահել հող հայրենին` գելից, գազանից, ասկյարից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/747775538620448
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել