Փաստաբան Արա Ղազարյան. Հասունացել է պահը, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնի ՄԻԵԴPanorama.am-ը գրում է.

«Պետք է Ադրբեջանում հայ գերի Կարեն Պետրոսյանի սպանության  գործով ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու միջնորդել, որ այդ գործը քննվի Մանվել Սարիբեկյանի գործի հետ, քանի որ շատ նման գործեր են՝ փաստերը, իրավունքի վերաբերյալ հարցերը նույնանման են»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է Ադրբեջանում, իսկ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, իբր հանկարծամահ եղել:

ՀՀ Գեղարքունիկի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր 2010թ. սեպտեմբերի 18-ին, իսկ 2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել, թե Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը Մանվել Սարիբեկյանի գործով ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի դատաքննությունը դեռ չի սկսվել: 

«Կարևոր է, որ Բաքվում սպանված Կարեն Պետրոսյանի գործով էլ գանգատ ներկայացնել եվրոպական դատարան: Իսկ երկու գործերի միասին քննությունն ավելի կամրապնդի մեկը մյուսին: Դա ցույց է տալիս որոշակի պրակտիկա, որը վարվում է Ադրբեջանի իշխանություններից կողմից: Սա նշանակում է կա օրինաչափությունը, իսկ եթե կա օրինաչափություն, առաջին հերթին վերագրվում է պետական քաղաքականությանը»,- ասաց փաստաբանը: Ըստ նրա, պետք է լինի անհատական գանգատ, այսինքն ներկայացվի մահացածի ծնողների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել