naruchniki-pic510-510x340-3071in.am-ը գրում է.

Տյումենի մարզի դատախազությունը դատարան է հանձնել Հայաստանի 2 քաղաքացիների կողմից ռուս-ղազախական սահմանի անօրինական հատման գործը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են գերատեսչության մամլո ծառայությունում:

Քննության վարկածով՝ 2013 թվականի դեկտեմբերին Զոհրապ Վարդանեսյանին արտաքսել են Ռուսաստանից միգրացիոն օրենսդրության խախտման համար: Նրա մուտքը երկիր արգելվել էր մինչ 2018 թվականը: Այս տարվա փետրվարին նա ցանկացել է վերադառնալ Տյումենի մարզ: Թբիլիսիի օդանավակայանոմ նա ծանոթացել է Արամ Մելքոնյանի հետ, որի մուտքն արգելված է եղել մինչ 2016 թվականը:

«Տղամարդիկ որոշել են միասին հատել ռուսական սահմանը Ղազախստանի կողմից: Նրանք Թբիլիսիից Կիևի միջոցով փետրվարի 23-ին թռել են Աստանա»,- հայտնել են դատախազությունում: Փետրվարի 24-ի գիշերը հասել են սահմանամերձ ղազախական Կռասնի Յառ գյուղ և ոտքով հատել են սահմանը: Նրանց ձերբակալել են ռուս և ղազախ սահմանապահները համատեղ գործողության արդյունքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել