Եվրոպայի ամենաայցելվող վայրը՝ տարեկան 8 միլիոն մարդ...Էյֆելյան աշտարակը (La Tour Eiffel) է 1887-1889 թվականներին՝ հեղափոխության 100-ամյակի պատվին, որպես ցուցանմուշ։ Ճարտարապետն է Գուստավ Էյֆելը։ Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենի և Էմիլ Նուգենինն էր։ Ճարտարապետի կողմից այն կոչվել է «300 մետրանոց աշտարակ», Ներկայումս այն կոչում են նաև «ֆրանսիայի երկաթե տիկին»։ Աշտարակի ծանրությունը 10000 տոննա է։ Գուստավ Էյֆելի պատվին անվանվել է Էյֆելյան։ Էյֆելյան աշտարակը կառուցվել էր ժամանակավոր՝ 20 տարվա նախահաշվով։ Կառույցի վրա աշխատել են 50 ինժեներ և 250 բանվոր։ Առաջին վերելակները բերվել են հիդրավլիկ պոմպերի շնորհիվ։ 1983 թ.-ից վերելակները վերափոխվել են էլեկտրականով։ 1989 թ.-ին լուսավորվել է 1000 գազային ֆանարների և 2 լուսարձակների շնորհիվ։ Էյֆելյան աշտարակը կառուցված է 18,038 մետաղական տարրերից։ Էյֆելյան աշտարակը բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով՝ կապույտ, սպիտակ և կարմիր։ Աշտարակի ներկայիս գույնը կարմրաշագանակագույն է։ Պաշտոնապես կոչվում է «Շագանակագույն-Էյֆելյան»։ Ուսումնասիրությունների արդյունքում Եվրոպայի ամենաթանկ զբոսաշրջային բրենդ է ճանաչվել Փարիզի Էյֆելյան աշտարակը` 434 մլրդ եվրո, ինչը մոտ 5 անգամ գերազանցում է Հռոմի Կոլիզեումին (91 մլրդ):



