Թագավոր Վիկտոր Էմմանուիլ 2-րդի անվամբ կոչված պատկերասրահը գտնվում է Միլանում, այն իրար է միացնում Միլանական մայր տաճարի և Լա Սկալա թատրոնի հրապարակները: Արտաքնապես այն ունի լատինական խաչի տեսք` ութանյկուն կենտրոնով և զարդարված խճանկարներով: Պատկերասրահի առաստաղը մեծ գմբեթ է, որը կազմկված է ապակուց և երկաթից:
Վիկտոր Էմմանուիլ 2-րդի պատկերասրահն միշտ էլ եղել է Միլանի տեսարժան վայրերից մեկը, որը միշտ գրավել է զբոսաշրջիկներին: Պատկերասրահում պարբերաբար անցկացվում են համերգային ներկայացումներ և ցուցահանդեսներ:
Այստեղ են գտնվում աշխարհահռչակ բրենդների խանութները (Gucci, Prada, Louis Vuitton), հայտնի սրճարաններ և ռեստորաններ: Այս միտքը առաջ է քաշվել 1798թ.-ին: Մարդկանց դուրը եկել է, որ պատկերասրահում կտեղեկայվեն կրպակներ, քանի որ այդկերպ նրանք կազատվեն եղանակի «կապրիզներից», աղմուկից և ցեխից:
Ինչպես արդեն նշվեց պատկերասրահը կոչվել է Թագավոր Վիկտոր Էմմանուիլ 2-րդի պատվին: Ի սկզբանե այն նախագծվել է 1861թ.-ին, ճարտարապետ Ջուզեպպե Մենգոնին այն կառուցել է 1865-1877թթ.-ին: Շինարարության ժամանակ ճարտարապետ ընկել է աստիճանից և մահացել:
Պատկերասրահն երկու ելք ունի:
Մարիամ Աստվածուհուն նվիրված այս տաճարը միլանական արքեպիսկոպոսի նստավայրն է: Գոթական ճարտարապետաշինությանը պատկանող այս տաճարի կառուցման վրա ծախսվել է մոտ 6 դար: Սա չորրորդ ամենամեծ եկեղեցիներից մեկն է աշխարհում:
Պատկերասրահը ունի 32 մետր բարձրություն, կարկասն պատրաստվել է 353 տոննա երկաթից, իսկ ութանկյուն գմբեթի բարձրությունը հասնում է 47 մետրի:
Պատկերասրահի կենտրոնում կա Տորինո քաղաքի գերբն պատկերող խճանկար` ցլի տեսքով: Ավանդույթի համաձայն` եթե աջ ոտքը դնել ցլի սեռական օրգանի վրա և պտտել երեք անգամ, ապա այն հաջողություն կբերի: Արդյունքում ինչպես տեսնում եք Ցլի մարմնի վրա առաջացել է փոսիկ:









