1in.am-ը գրում է.
Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Մերեդիտ Փերին ներկայացրել է նոր համակարգի առաջին աշխատանքային նախատիպը: Դրա էությունը կայանում է նրանում, որ էլեկտրաէներգիան վերածվում է ձայնի, որն այնուհետև ուլտրաձայնի տեսքով հասնում է կոմպակտ ընդունիչին, որը միացվում է սմարթֆոնին կամ պլանշետին: «Որսալով» ալիքները՝ ընդունիչն այն կրկին վերածում է էլեկտրականության:

Դա կարծես լիցքավորման Wi-Fi լինի: uBeam լիցքավորիչ կայանները շատ փոքր են՝ 5 մմ-ից ոչ ավելի: Դրանք կարելի է կցել պատին կամ տեղադրել նոթբուքում: Ի տարբերություն Wi-Fi-ի՝ ուլտրաձայնային ալիքները չեն կարողանում անցնել պատի միջով: Անհրաժեշտ է սարք տեղադրել յուրաքանչյուր սենյակում:
The New York Times-ի փոխանցմամբ՝ uBeam-ը վաճառքում կհայտնվի 2 տարվա ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1394801.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել