Ըստ առողջ տրամաբանության Ալիևը մեր պրոբլեմը չէ, այլ ՌԴ-ի, քանզի…
Այն փաստը, որ Հայաստանը իր վարած արտաքին քաղաքականության մեջ ՌԴ-ի հանդեպ ոչ մի սխալ թույլ չի տալիս, նույնիսկ ՌԴ-ի հակահայկական տրամադրություններով տառապող գործիչները չեն առարկում: Այն, որ ուկրաինական դեպքերի ժամանակ Հայաստանը ՌԴ-ին վերաբերվող թեմաների ժամանակ իրեն պահեց իսկական ընկերոջ նման դա նույնպես: Ժողովրդական լեզվով ասած՝ այն փաստը , որ Հայաստանը հավատարիմ ընկերոջ նման երբեք ՌԴ-ի սխալն ու ճիշտը չի ջոգում նույնպես իրականություն է: Հարց է ծագում՝-՛՛ եթե մենք ՌԴ-ի համար բոլոր դժվարին պահերին եղելենք իր կողքին, ապա ի՞նչու մենք այսօր պետք է հայտնվենք այսպիսի դիսկոմֆորտի մեջ, ո՞րն է մեր մեղքը, որ ՌԴ-ն այսօր այսպիսի անհասկանալի դիրք է բռնել…՛՛:
Վերնագիրը այս հոդվածի ընտրելիս ես պատահական չգրեցի, որ ՛՛ՌԴ-ի շնորհիվ հայտնվեցինք լաբիրինթոսում…՛՛, չէ, որ ՌԴ-ի պատճառով մենք մեկուսացվել ենք բոլոր միջազգային կառույցներից, չէ, որ շատ հարցերում ՌԴ-ի կողքին կանգնելով մենք բազմաթիվ թշնամիներ ենք ձեռք բերում, չէ, որ նույն եվրոպական երկրները ովքեր ՄԱԿ-ում դեմ էին ՌԴ-ի վարած արտաքին քաղաքականությանը չեն մոռանում թե Հայաստանը ինչ դիրք բռնեց այդ օրերին, չէ, որ այդքանից հետո մենք ուղղակի բարոյական իրավունք չունենք մեր դարդերով կիսվել վերոհիշյալ եվրոպական կառույցների հետ, չէ, որ ՌԴ-ի պատճառով մեր առջև նույնիսկ եվրոպական դատարանի դռներն են փակ…:
Մենք հայտնվել ենք լաբիրինթոսում և ինչպես կյանքն է ցույց տալիս յուրաքանչյուր լաբիրինթոսից վաղ թե ուշ հնարավոր է դուրս գալ սեփական ուժերով և եթե մենք մեր ուժերով պետք է դուրս գանք այդ լաբիրինթոսից, ապա նորից հարց է ծագում՝-՛՛ որ օրվա համար է այդ դեպքում ՌԴ-ն, չէ, որ այսօր համեմատական կարգով քիչ, բայց այնումենայնիվ հայ զինվորներ են մահանում…՛՛:
Հ.Գ-ՌԴ-ն պետք է հասկանա, որ Ալիևին զսպեցնելը դա մեր խնդիրը չէ այլ ՌԴ-ի խնդիրն է և եթե նա այդքանը չհասկանա, ուրեմն եղբայրություն, պարտնյորություն, հավերժ բարեկամություն բառերը լոկ բառեր են ՀՀ-ՌԴ կոնտեքստում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/565069943605263
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել