Քիմ Քարդաշյանը կողմ է արտահայտվել նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը: Հեռուստաաստղը պաշտպանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նույնասեռական զույգերին պետք է ամուսնանալու իրավունք տալ:

«Դա հսկայական քայլ է առաջ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար: Ես հույս ունեմ, որ Օբամայի հայտարարությունը հույս կտա շատ երիտասարդների ողջ երկրում:

Մենք երբեք չենք ունեցել նախագահ, ով կաջակցեր գեյերին, լեսբուհիներին, բիսեքսուալներին ու տրանսգեններին: Այսօր ես հպարտանում եմ, որ ես ամերիկուհի եմ: Ես այնքան երջանիկ եմ, որ մեր երկիրը պատմություն է կերտում եւ առաջ ընթանում»,-գրել է Քարդաշյանն իր բլոգում:

Նյութը՝ News.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել