Որպես անկախ պետական մարմին ստեղծված Էթիկայի հանձնաժողովը կոչված է հետևելու պաշտոնյաների ոչ թե ծախսերի ու եկամուտների համապատասխանությանը, այլ պաշտոնապես ներկայացվող հայտարարագրերի… չգիտեմ ինչին: Քանի որ չունի ոչ հայտարարագրերը ստուգելու և ոչ էլ կեղծիքի բացահայտման դեպքում պատժելու իրավասություն: Իմաստը՞… Խիստ անհրաժեշտ և պրակտիկ` ըստ այդ հանձնաժողովի. հայրենի պաշտոնյաների մեջ ազնիվ լինելու «կուլտուրա մտցնելը»: Հետո՞…. Հետո այն, որ իմիտացիոն նման քայլի դեպքում արդյունք կստացվի մի քանի հարյուր տարի հետո միայն` եթե իհարկե մնա թե այս պետությունը և թե իր չինովնիկին նման տարբերակով ազնիվ դարձնող համակարգը: /Երկար ստացվեց` կներեք/:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: