Հա, չթաքցնեմ. նեղված եմ ու մի տեսակ նույնիսկ ունայնության զգացում ունեմ, վերգտած արժանապատվության կորստի:
Ու էլի բախվեցինք, ազգովի բախվեցինք ակնհայտ մի կոնտրաստի հետ: Մարտական ոգու թռիչքը, 18-20 տարեկան տղերքի հերոսականությունը, որձի հատկանիշնորով օժտված բանակը բախվեցին անատամ ու ստորաքարշ, քածին բնորոշ տրվելու հակում ունեցող դիվանագիտության հետ:
Այն օրերին, երբ Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններին գարուններ էին արյունոտվում, հայ զինվորն ապացուցում էր, որ ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսների արժանի հետևորդն է՝ մեր ԱԳՆ-ն զբաղված էր եվրասիական ինտեգրացիայով ու երևի հրճվում էր, որ պատերազմի վերսկսման վտանգը մեզ ավելի ու ավելի է կապելու ռուսական կայսրությանը:
Մեր բանակը դարձել է պետության ողնաշարը, ԱԳՆ-ն վերածվել է բութ գործիքի, որով օտարներն անընդհատ հարվածում են այդ ողնաշարին:
Ու էս արանքում ես չեմ կարողանում թաքցնել անձնական ողբերգությունս, չեմ կարողանում նայել անակախության արժեքը գիտակցող ու դրա համար նահատակվող զինվորի աչքերին, որովհետև նրա արյամբ ձեռք բերված անկախությունը մի քանի ժամ, մի քանի օր հետո դառնում է կապիտուլյացիայի փաստաթուղթ:
Ես գուցե հասկանում եմ, որ Հայաստանի իշխանության ընտրությունը պարտադրված է՝ վատի ու ավելի վատի տիրույթում, բայց միևնույն է դժվարանում եմ բարձրաձայն ասել, որ սահմանին իմ տեսակի արյուն է հեղվում՝ ռուսական կայսրության ազդեցությունն իմ հայրենիքում ասնանձ դարձնելու համար....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել