1. Անօգուտ կյանքն անժամանակ մահ է: Գյոթե

2. Պետք է այնպես ապրել, որ չվախենաս մահից և չցանկանաս մեռնել: Տոլստոյ

3. Ստեղծագործել նշանակում է սպանել մահը: Ֆրանս

4. Քանի դեռ հիվանդը կենդանի է, պետք չէ կորցնել հույսը: Ցիցերոն

5. Մարդը զարմանալի արարած է. նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, սակայն անտարբեր է, երբ աննպատակ անցնում են նրա կյանքի օրերը: Աբուլ-Ֆարա

6. Մահը մեծագույն հաշտարար է: Մանձոնի

7. Տառապել, բայց ապրել. այդպիսին է մարդկանց ճակատագիրը: Լաֆոնտեն

8. Շատակերներն իրենց գերեզմանն ատամներով են փորում: Էտյեն

9. Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս

10. Արագահոս կյանքում իշխի՛ր մահին, և մահը կմեռնի, իսկ դու կմնաս հավերժ: Շեքսպիր

11. Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, սակայն երկու դեպքում էլ այն անխուսափելիորեն կգա: Գյոթե

12. Մահը գեղարվեստական հնարք է նոր կյանքեր ստեղծելու համար: Գյոթե

13. Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից: Բրեխտ


14. Երբ կարդում ես տապանագրերը, թվում է, թե աշխարհը կարելի է փրկել միայն մեռածներին հարություն տալով ու ապրողներին թաղելով: Էլդերիջ

15. Հերոսների մահը նման է արևի մայրամուտին: Կարլ Մարքս

16. Բոլոր մեռած սերունդների ավանդույթները ապրողների մտքերի վրա ծանրանում են իբրև մղձավանջ: Կարլ Մարքս

17. Մահվան ահը վատթար է բուն մահից: Պուբիլիոս Սիրոս

18. Վճռական ուժերը՝ կյանքն ու մահը, հազվադեպ են մարդկանց մոտենում առանց նախազգուշացման: Ստեֆան Ցվայգ

19. Հիմարություն է մահվան ահից մեռնել: Սենեկա Կրասեր

20. Մեռնելը արագ ու դյուրին գործ է, ապրելը՝ զգալիորեն ավելի դժվար: Ֆեյխտվանգեր

21. Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Անրիո

22. Ամեն ինչ աշխարհում կարելի է ուղղել, բացի մահից: Սերվանտես

23. Մահն արդարացում չէ: Վալես

24. Ո՛չ արևին, ո՛չ մահվանը սևեռուն նայել հնարավոր չէ: Լառոշֆուկո

25. Վատ է, երբ մարդ չունի այնպիսի մի բան, հանուն որի պատրաստ է ապրել: Տոլստոյ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել