Emedia.am-ը գրում է.
ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ավարտվեց խաղաղ երթն՝ ի պաշտպանություն Ռուսաստանում կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանի: Երթին մասնակցում էին քաղաքական և մշակույթի գործիչներ, Լևոն Հայրապետյանի մտերիմներն ու հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր միացել էին խաղաղ երթին: Երթի մասնակիցների պահանջն էր փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանքը, քանի որ վերջինս առողջական լուրջ խնդիրների պատճառով չի կարող մնալ կալանավայրում:
Երթի մասնակից, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որպես քաղաքացի է մասնակցում երթին: «Լևոն Հայրապետյանը անհատականություն է, որին մեր հանրությունը գնահատում է, կարևորում է և, ամենակարևորը, սիրում է: Մարդը եղել է իր երկրի ժողովրդի կողքին և, բնականաբար, այսօր էլ վայելում է հանրության աջակցությունը»,- նշեց Վարդանյանը:
Սիրված դերասան Միքայել Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ հարուստներ կան, սակայն երբ նրանցից զատում ես այդ փողը, տակը ոչինչ չի մնում: «Լևոն Հայրապետյանն այն հայերից է, որը մեր մշակութային արժեքների կրողն է: Նա բոլորին ձեռք է մեկնել: Այսօր սա ամեն հայի արժանապատվության խնդիրն է: Մենք պետք է լուծենք այս հարցը: Չտա Աստված, որ Լևոնի առողջությունն ավելի վատանա»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ