1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ը նոր պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ: Այդ մասին է հայտնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:
Բենզեմայի նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Կողմերը համաձայնության են հասել նաև ֆինանսական հարցում: Հիշեցնենք` 26-ամյա ֆուտբոլիստը պահանջում էր երկու անգամ ավելացնել իր աշխատավարձը, ինչին դեմ էր ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ֆրանսիացու տարեկան աշխատավարձը 8 մլն եվրո կկազմի: Բենզեման հանդես է գալիս «Ռեալ»-ի կազմում 2009 թվականից: 5 տարիների ընթացքում նա 159 հանդիպում է անցկացրել և 72 գոլ հեղինակել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1393988.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել