38145941in.am-ը գրում է.

Կահիրեում Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարը ևս մի քանի օրով երկարաձգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Ներկա պահին կողմերի միջև գործում է երեքշաբթի օրը ժամը 9:00-ից ձեռք բերված 72-ժամյա հրադադարի ռեժիմը: Իսրայելն ամբողջությամբ հանել է իր զորքերը Գազայի հատվածից:

Ըստ եգիպտական ԶԼՄ-ների` առաջիկայում Իսրայելի պատվիրակությունը Եգիպտոսի արտաքին հետախուզության ծառայության միջոցով պետք է պատասխանի պաղեստինցիների առաջ քաշած պահանջներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել