10187776471in.am-ը գրում է.

Ուկրաինայում հեղափոխական երազանքը խեղդվեց երկրի արևելքում պատերազմի և քաղաքական համակարգի մեջ: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը վաղուց չկա, սակայն դա դեռևս միակ բանն է, ինչին կարողացան հասնել հեղափոխականները, գրում է The Guardian-ը:

Հոդվածում ասվում է, որ Մայդանն իսկապես հասավ իր նպատակին` նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալմանը: Սակայն, մեկ ամիս անց Ուկրաինան կորցրեց Ղրիմը և երկրի արևելքում ստացավ քաղաքացիական պատերազմ:

Իշխանության գալով`«շոկոլադե մագնատ» Պյոտր Պորոշենկոն խոստանում էր քաղաքական մշակույթի նոր տեսակ դրսևորել: Սակայն, արևելքի հակամարտությունը խլեցին բոլոր ֆինանսական միջոցները և նրա ուշադրությունը:

Պորոշենկոն ևս քննադատության է ենթարկվում: Ուկրաինայում հասարակությունը կրկին սկսում է դժգոհել` Մայդանից հետո շատ քիչ բան է փոխվել: Տրամադրությունների արմատականացումն աճում է, իսկ Ուկրաինայի վրա կախվում է նոր Մայդանի ստվերը:

«Շատ բան կախված կլինի նրանից` արդյոք կհաջողվի արևելքում պատերազմն անհապաղ ավարտել, թե այն ավելի երկար կտևի: Մենք Ուկրաինայի համար շատ անկանխատեսելի ժամանակաշրջան ենք թևակոխում, և երկրի ապագայի շատ հարցեր կլուծվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- գրում է պարբերականը:

Նշվում է նաև, որ Ուկրաինայի արևելքում հատուկ գործողությունների սկզբից ի վեր 1100 մարդ է զոհվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել