Շուրջ մեկ շաբաթ առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրադրության կտրուկ սրման ալիքը կարծես թե հանդարտվեց: Եվ դա սպասելի էր: Ադրբեջանական կողմը հասավ իր նպատակին, ու իրավիճակի հետագա սրումը երևի թե այլևս պետք չէ Ադրբեջանին: Հրադադարի պահպանման ռեժիմի խստագույն ձևով խախտման ու դիվերսիոն-հետախուզական բազմաթիվ փորձերի իրագործման միջոցով Ադրբեջանը մի քանի նպատակ էր հետապնդում.
1. Ներկայիս արտաքին քաղաքական խառնաշփոթում,որի արդյունքում միջազգային հանրության ու մեծ տերությունների ուշադրությունը սևեռվել է Ուկրաինայի վրա,ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը մղվել է հետին պլան,ուստի այս միջոցով Ադրբեջանը փորձում էր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Հարավային Կովկասի այս թեժ հատվածի վրա`գնդակը ղարաբաղա-ադրբեջանական կիսադաշտում պահելու համար:
2. Չի կարելի բացառել այն վարկածը, որ սահմանին իրավիճակի սրման միջոցով ալիևյան բռնապետական իշխանությունը փորձում էր սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքաղաքական ու հասարակական բազմաբնույթ խնդիրներից`սեփական բռնատիրության երկարակեցությունը ապահովելու համար:
3. Եվ ի վերջո արդեն ակնհայտ է, որ այս անորոշ ու անհեթեթ «ստատուս քվո»-ի կարգավիճակը հոգնեցրել ու հունից հանել է երկու կողմերին,մանավանդ` Ադրբեջանին: Եվ ազերիները պահանջում ու գործնական քայլեր են կիրառում այս հակամարտության մեջ որոշակի հստակեցում մտցնելու ու հարցի լուծման ընթացքը ակտիվացնելու և եզրագծին հասցնելու ուղղությամբ:Իրադրության այսպիսի սրմամբ Ադրբեջանը միջազգային հանրությանը,մանավանդ մեզ`հայերիս ցույց տվեց,որ իրենք յուրաքանչյուր պահի պատրաստ են ու կվերսկսեն լայնածավալ ռազմական գործողությունները: ԵՎ այստեղ այնքան էլ էական չէ, թե Ադրբեջանը կկարողանա հաղթել պատերազմում, թե ոչ: Այնքան էլ կարևոր չէ, թե ադրբեջանական կողմըհենց ինքը վստահ է իր ուժերի վրա, թե ոչ: Այտեղ կարևորը այս նախազգուշական կայծի ստեղծումն էր: Պատահական չէ այն, որ միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից իրադրության սրման վերաբերյալ մտահոգության ու անհանգստության կոչեր հնչեցին: Ուշագրավ է նաև այն, որ այս անգամ իրենց անհանգստությունը հայտնեցին նաև տարածաշրջանի մյուս ֆիգուրների` Վրաստանի ու Իրանի արտգործնախարարությունները:Սա պայմանավորված է ընդհանուր տարածաշրջանային շահերի բախման ու շահարկման հետ: Եվ եթե սահմանային այսպիսի լարվածությունը հարուցում է մի շարք կազմակերպությունների ու շահառու կոմերի անհանգստությունը, ապա հետևաբար այս անգամ հարցը լուրջ է ու իր մեջ որոշակի վտանգ է պարունակում: Եվ սա ադրբեջանական կողմից գործնական ու ուշադրության արժանի քայլ էր: Սա միջազգային հանրությանը,մասնավորապես` Ռուսաստանին հասցեագրված կոչ էր` բանակցային գործընթացում բեկում մտցնելու և այս խնդիրը վերջնականապես լուծելու համար:Եվ պատահական չէ,որ վերոհիշյալ իրադարձություններին անմիջապես հետևեց Ռուսաստանի կողմից եռակողմ`Հայաստանի,Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը:Եվ հնարավոր է,որ այս հանդիպման արդյունքում որոշակի տեղաշարժ արձանագրվի հակամարտության կարգավորման գործընթացում:Եվ վերջապես.ամեն ինչ կախված է այն բանից,թե ինչպիսի որոշում կկայացնի Վ.Պուտինը:Ոչ մեկի համար գաղտնիք չէ,որ այս հարցի դատավորը մեծն Պուտինն է,ու որ նրա կայացրած ցանկացած որոշում քննարկման ենթակա չէ,և կողմերը պետք է անվերապահորեն ընդունեն բարձրագույն դատրանի կայացրած վճիռը:Պատահական չէ,որ այսօր Վ.Ժիրինովսկին լրատվամիջոցներից մեկի հարցին պատասխանեց,որ ամեն բան իրենց երկրի ղեկավարի`այսինքն Պուտինի ձեռքում է:Սա ևս քարոզչական ու նախապատրաստական քայլ էր`ուղղված միջազգային հանրությանը:
Թե ինչ է որոշվում կուլիսներում`մեզ`հասարակ մահկանացուներիս վիճակված չէ իմանալ:Միայն մնում է սպասել,թե ինչ կվորոշի բարձրագույն դատարանը`հանձինս մեծն Վլադիմիր Վլադիմիրովիչի . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել