Pastinfo.am-ը գրում է.

«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը հայտարարությամբ է հանդես եկել՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-ին նախատեսվող երթի մասին:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ նախքան երթը՝ Տեր Հակոբն իր աստվածային օրհնանքը կասի երթին, բոլորս միասին կաղոթենք Լեւոն Հայրապետյանիառողջության եւ նրա գործի արդար քննության համար ու կշարժվենք նախատեսված ուղղով: 
 
«Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետեւ կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ ՀՀ արտգործնախարարություն:
 
Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:
 
Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի երթին պատրաստակամություն են հայտնել միանալու հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, սցենարիս Արմեն Վաթյանը, երգիչ Ֆորշը, դերասան Հրանտ Թոխատյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դերասան Միքայել Պողոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: 
 
Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել