
Աշխարհն իսկապես կախարդական մի վայր է լի յոււրահատուկ արարածներով: Այսօր առանձնացրել ենք աշխարհի ամենագեեցիկ թիթեռներին, որոնցից յուրաքանչյուրը բնության կողմից արարված է մեկը մյուսից գեղեցիկ ու ոգեշնչող յուրահատուկ ու կրեատիվ դիզայնով:
Diaethria Anna-ն ապրում է Կենտրոնական ու Հարավային Ամերիկաների տրոպիկական անտառներում: Դրա թևիկներին կարելի է տեսնել 88 թվի տեսքով նախշ:
Protographium macellus-ը ապրում է Միացյալ Նահանգներում ու Կանադայի հարավում: Սրան չափազանցհեշտ է տարբերել իր թևիկների` զեբրի նման սևուսպիտակ գծերի ու ծիծեռնակի պես պոչիկի շնորհիվ:
Phoebis philea-ն յուրահատուկ դեղին երանգ ունի: Այն հազվագյուտ տեսակ է և ապրում ԱՄՆ-ի հարավային նահանգներում:
Papilio troilus-ն հիմնականում սև, ծիծեռի նման պոչ ունեցող թիթեռ է, որ կարելի է գտնել Հյուսիսային Ամերիկայում:
Siproeta stelenes-ը սև ու վառ կանաչ երանգներով ու խոշոր թևեր ունեցող թիթեռ է: Սրան կարելի է գնել հիմնականում կենտրոնական ու հարավային Ամերիկաներում:
Papilio Ulysses-ն այլ կերպ հայտնի է, որպես Լեռնային կապույտ ծիծեռնակապոչ և ապրում է Ավստրալիայի տարածքում:
Melanitis Ieda-ն շագանակագույն թիթեռ է, որը հիմնականնում թռչում է մթնշաղին: Այս տեսակը հանդիպում է Աֆրիկայում, Ասիայի հարավում և Ավստրալիայի որոշ տարաքներում:
Papilio polyxenes-ն այլ կերպ հայտնի է որպես Ամերիկյան ծիծեռնակապոչ և հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում: Այն Օկլահոմա նահանգի խորհրդանիշերից է:
Cethosia cyane թիթեեռին կարելի է գտնել Հնդկաստանից մինչև Չինաստանի հարավային շրջաններ: Սակայն վերջին տարիներին ընձառյուծի նախշեր ունեցող այս թիթեռին կարելի է գտնել նաև Սինգապուրի տարածքում:
Talicada nyseus-ը փոքրիկ թիթեռ է, որ կարելի է գտնել Ասիայի հարավային ու հարավարևելյան շրջններում:
Atlides halesus-ը իր նուրբ թևիկներին յուրահատուկ մազածածկ ունի և հիմնականում հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում:
Greta oto-ն թափանցիկ թևեր ունեցող տեսակ է, որը կարելի է գտել Մեքսիկայի, Պանամայի, Կոլումբիայի ու Ֆլորիդայի տարածքներում:
Delias eucharis թիթեռը կարելի է գտնել Ասիայի հարավային ու հարավարևելյան հատվածներում` հատկապես Հնդկաստանի, Շրի Լանկայի, Մյանմարի ու Թայլանդի տարածքում:
Peleides Morpho կապույտ թիթեռը նեոտրոպիկական տեսակ է, որը կարել հիմնականում գտնել Հարավային Ամերկայի տարածքում, ինչպես նաև Մեքսիակյում ու Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային շրջաններում:
Junonia orithya –ն Աֆրիկայի, Ասիայի ու Ավստրալիայի տարածքներում է ապրում:
Polyura agraria թիթեռը հիմնականում հանդիպում է Աիայում և պատկանում է վրձնաձև ոտիկներով թիթեռների դասին:
Papilio glaucus –ը Հյուսիսային Ամերիկայում հանդիպքող թիթռ է, որն ապրում է գարնանից մինչև աշուն:
Ornithoptera goliath թիթեռն ապրում է Նոր Գվինեայում ու համարվում է աշխարհի երրորդ թիթեռը իր մեծությամբ:
Papilio crino-ն ծիծեռնակապոչ տեսակի թիթեռների դասին է պատկանում ու հիմնականում հանդիպում Ասիայի հարավային շրջաններում` այդ թվում Հնդկաստանում և Շրի Լանկայում:
Danaus plexippus թիթեռը, որն առավել հայտնի է որպես Մոնարխ, հիմնականում հանդիպքում է Հյուսիսային Ամերիկայում: Այն առաջին անգամ հայտնաբերվել է Նոր Զելանդիայում 19-րդ դարում ու 1871թ.-ին Ավստրալիայում: