1in.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է ևս 6 կամ 7 մեղադրանք ստանալ երկրի արդարադատության նախարարության կողմից: Այս մասին գրում է Kommersant-ը:
«Նախկին նախագահի դեմ պատրաստվում է ևս 6 կամ 7 մեղադրանք՝ ոչ պակաս արձագանք ստացած գործերով, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի»,- նշել է վրացական գերատեսչության աղբյուրը:
Երեկ առաջադրված երկրորդ մեղադրանքը վերաբերում է 2005-ին ընդդիմադիր խորհրդարանական Վալերի Գելաշվիլիի վրա հարձակման կազմակերպմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին նախագահի դեմ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1392915.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



