Life.panorama.am-ը գրում է.
Զույգերի շրջանում սեռական ցանկության նվազմանը կարող են նպաստել ինչպես օրգանական և հորմոնալ, այնպես էլ՝ հոգեբանական գործոնները, որոնք տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր բնույթ են կրում: Life.panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ, պարզել խնդրի էությունն ու դրա լուծման ուղիները:
- Ի՞նչ օրգանական և հոգեբանական գործոններ կարող են պատճառ դառնալ զույգերի մոտ սեռական ցանկության նվազման համար:
-Սեռական ցանկության նվազումը կանանց և տղամարդկանց շրջանում պայմանավորված է միանգամայն տարբեր գործոններով: Կանանց դեպքում այդ խնդրի պատճառ կարող են դառնալ որոշ հոգեբանական, տղամարդու դեպքում՝ օրգանական և հորմոնալ գործոններ: Սեռական ակտիվությունը կախված է սեռական հորմոնի քանակությունից և դրա ակտիվությունից: Կանանց պարագայում որոշ սթրեսոգեն գործոններ, այդ թվում՝ ընտանեկան ոչ ներդաշնակ մթնոլորտը, ամուսնու վարքագծի հետ կապված խնդիրները, սեռական հարաբերությունից հաճույք չստանալու հանգամանքը, ներանձնային և միջանձնային մի շարք խնդիրներ պատճառ են դառնում սեռական կյանքից հրաժարվելու կամ սեռական ցանկության իջեցման համար:
Տղամարդու դեպքում խնդիրը պայմանավորված է առավելապես հորմոնալ գործոններով, տեստոստերոնի քանակի նվազմամբ: Դրան կարող են նպաստել տարիքային գործոնը, օրգան-համակարգերի վատ աշխատանքը, որոշ հիվանդությունների, այդ թվում՝զարկերակային գերճնշման, սրտանոթային խնդիրների առաջացումը, ներզատիչ գեղձերի վատ աշխատանքը. սրանք հանգեցնում են տեստոստերոնի բացակայության: Իսկ հոգեբանական գործոնները տղամարդկանց դեպքում ավելի փոքր ազդեցություն են ունենում սեռական ցանկության նվազման հարցում:
-Աշխատանքային ծանր գրաֆիկը կարո՞ղ է սեռական ցանկության նվազման պատճառ դառնալ:
-Այո, մասնավորապես՝ գիշերային հերթափոխով աշխատանքը, որը խախտում է բիոռիթմերը, վատ է անդրադառնում ներզատիչ գեղձերի աշխատանքի վրա: Ղեկավարի պաշտոն զբաղեցնելը ևս կարող է բացասաբար ազդել մարդու սեռական կյանքի վրա. շատ թվով մարդկանց հետ գործ ունենալու հանգամանքը, որն ուղեկցվում է լարվածության զգացողությամբ, կարող է սեռական ցանկության նվազման կամ բացակայության պատճառ դառնալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



