1in.am-ը գրում է.
Ավելի քան կես դար առաջ Բոլիվիայի տարածքում գիտնականները հայտնաբերել էին անհավանական գեղեցիկ կենդանի՝ փափկամազ չղջիկ, որի մորթին վառ ոսկե-դեղնավուն գունավորում է ունեցել: Myotis midastactus տեսակի կենդանին նախկինում էլ էր ուշադրություն գրավում, սակայն այդ ժամանակ կենդանուն դասակարգում էին որպես այլ տեսակի ներկայացուցիչ, որը տարածված էր Հարավային Ամերիկայի Ամազոնի տարածքում:
«Դեռևս 1965 թ.-ին այս նոր տեսակը սխալմամբ կոչվել է M. Simus: Ես հասկացա դա, երբ իրար կողքի դրեցի բոլիվիական և ամազոնյան կենդանիներին: Նրանք լիովին տարբեր են»,- ասել է հետազոտող Ռիկարդո Մորատելլին:
Կենսաբանները հաշվում են Myotis-ի հարյուրավոր տեսակներ, որի ներկայացուցիչները բնակվում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող քարանձավներում և անտառներում: Այդ բոլոր կենդանիներին միավորում է մեկ անատոմիական առանձնահատկություն, բայց այն, ինչ առանձնահատուկ է դարձնում M. Midastactus-ին, արտասովոր ոսկեգույն գունավորումն է:



