5 Baccarat Les Larmes Sacrees de Thebes (1,700 դոլար)

Baccarat-ը բյուրեղապակի արտադրող միակ ընկերությունն է, որը մուտք է գործել նաև օծանելիքի արտադրության շուկա: Clive Christian-ի օծանելիքի համար բյուրեղապակյա շշեր արադրելուց հետո ընկերությունը որոշեց օծանելիքի սեփական ապրանքանիշն ունենալ:
Այս օծանելիքի բուրմունքն ասես ստեղծված լինի Մերձավոր արևելքում, իսկ բաղադրամասերի մեջ օգտագործվում է զմուռս ու կնդրուկ:
4 Chanel #5 (1850 դոլար)

«Շանել համար հինգ» օծնեիքը թերևս ամենահայնի օծանելիքն է, որը արտադրվում է արդեն տասնամյակներ շարունակ: Այն առաջին օծանելիքն է հանրահայտ Կոկո Շանելի կողմից:
Ժասմինի բույր ունեցող այս օծանելիքը, որ ժամանակին անվճար էր տրվում Շանելի կողմից գնահատվող հաճախորդներին այսօր վաճառվում է 1850 դոլարով:
3 Caron`s Poivre (2000 դոլար)

Ֆրանսիացի պարֆյումեր Կարոնի կողմից ստեղծված այս օծանելիքն առաջին հորիզոնականում գտնվող օծանելիքի գնի միայն 10 տոկոսն է կազմում: Այս օծանելիքն արտադրվում է դեռ 50-ականներից: Դրա հիմնական բաղադրամասը պղպեղն է, որը հնարավորություն է տալիս այն օգտագործել թե ՛ կանանց, թե ՛ տղամարդկանց:
2 Clive Christian #1 (2150 դոլար)

90 տոկոսով ավելի էժան լինելով ամենաթանկարժեք օծանելիքից` այն պատկանում է նույն արտադրողին: Այս օծանելիքն այսպիսի թանկ գին ունի ինչպես փաթեթավորման պատճառով, քանի որ այն ստեղծված է բյուրեղապակուց, իսկ դրա վզիկը 24 կարատանոց ոսկեջրած արծաթից է, այլև դրա բաղադրամասերի պատճառով, որոնք կարելի տարվա մեջ միայն մեկ անգամ ձեռք բերել: Իսկ բաղադրության մեջ մտնում են բերգամոտ, հիրիկ, բնական մաստակի ռետին, վանիլ, սանդալ, իլանգ-իլանգի էքստրակտ:
1 Clive Christian Imperial Majesty (215,000 դոլար)

Ամենաթանկարժեք օծանելիքը ոչ միայն թանկ է ու անուշահոտ այլև գեղեցիկ: Միայն շիշն ու փաթեթավորումը հարյուրավոր դոլարներ արժեն ու նախատեսված են մեծահարուստների համար: Շշի օձիգը 18 կարատանոց ոսկուց է պատրաստված: իսկ դրա կափարիչը 5 կարատանոց ադամանդ է: Այս օծանելիքը սահմանափակ արտադրություն ունի և եթե ցանակնում եք սրանից ձեռք բերել, ապա պետք է հենց հիմա պատվիրել:



