Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

34-ամյա ֆուտբոլիստը մանրամասն չի բացատրել ազգային ընտրանու կազմում ելույթներն ավարտելու մասին որոշման պատճառը։ Դրա փոխարեն, Չավին շնորհակալություն է հայտնել բոլոր այն ֆուտբոլիստներին, ում հետ հանդես է եկել Իսպանիայի հավաքականում, նշելով, որ երբեք չի մոռանա իր կարիերայի այդ հատվածը։ Իսպանիայի հավաքականի կազմում Չավին հանդես է գալիս 2000 թվականից։

Այս ընթացքում մասնակցել է ազգային ընտրանու 132 հանդիպման, խփել 13 գոլ։ Իսպանացիների հետ Չավին կրկնակի անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (2008 եւ 2012 թթ.), ինչպես նաեւ դարձել է Աշխարհի 2010 թվականի առաջնության հաղթող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել