henaran.am-ը գրում է
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա իր խնդրանքը գրել է Ֆեյսբուքի իր տարեգրքում:
“Մեծարգո պարոն Նախագահ,Ինչպես լսեցինք մեր լրատվական միջոցներով, դուք ամսի 8-ին և 9-ին հանդիպում պիտի ունենաք նախագահ Ալիեւի հետ:
Պարոն Նախագահ,
քաջ իմացեք երբ դուք կերդաք այդ հանդիպման, մենք, հայրենասեր հայերս ձեզ հետ ենք: Անկախ որեվէ մեկ ներքին քաղաքական գաղափարաբանության, երբ հերթը արդեն հասած է մահ ու կենացի, լավ իմացեք հայոց աշխարհի առաջնորդ, մենք ձեզ հետ ենք:
Դուք 10 միլիոն հայի ուժը ունիք ձեր թիկունքին, եւ կասկած չունենաք որ այդ պահին երբ դուք նայիք այդ սատանայի աչքերուն,մեր հոգին ձեր հետ պատրաստ է պայքարելու անԱստվածներու դեմ:
Հանուն հայրենիքի եւ ժողովուրդի, հանուն հայ զինվորին, մենք միասին ուժեղ ենք հարգարժան ընկեր, եւ մեր ազատատենչ ժողովուրդը տկարություն չի ճանչնար: Եղեք մեր թիկունքը ամուր զգացող և ինքնավստահ հրմանատարը, լավ իմացեք, երբ ժամանակը պահանջե, մենք ալ կը դառնանք պատուհասը աշխարհին եւ փուշը իր աչքին, հանուն սուրբ պայքարի եւ հայրենիքի:
Կեցցե ազատատենչ հայ ժողովուրդը, կեցցե Հայաստանի Հանրապետությունն ու ազատ Արցախը, կեցցե Հայոց Բանակը…»,-գրել է նա: