Մենք ՀԱՅ ԵՆՔ.
մենք քնած սպային չենք մորթել ու մորթողին չենք հերոսացրել ու հերոսացնելուց հետո էլ հաստավիզ համբալներով տուն չենք ուղեկցել, մենք մոլորված գյուղացուն չենք առեւանգել, խոշտանգել ու երակների մեջ բենզին լցրել, մենք հայ զինվորին չենք ստիպել ի լուր ամբողջ աշխարհին ստի, որ հայրենիքից հրաժարվում է... 
ՈՒ էս գրածս ցուցակը մինչեւ իրիկուն կարող եմ շարունակել, ուղղակի եդքան ստորություն հիշելու հավես չունեմ...
Մենակ կասեմ, որ մենք ՀԱՅ ԵՆՔ, մենք համախմբվել ու արյան գնով Հայրենիք պաշտպանել գիտենք, որովհետեւ մենք դարերի պատմություն ունենք, ոչ թե վերջերս ենք եսիմ ոնց ու եսիմ ինչ եղանակով հայտնվել Երկրիս երեսին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել